Զիջում չկա, ոչ ոք զիջումների մասին չի խոսում. Լևոն Մնացականյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի համոզմամբ՝ այսօր ոչ ոք զիջումների մասին չի խոսում: «Զիջում չկա, ոչ ոք զիջումների մասին չի խոսում, անձամբ ես դրա մասին չեմ լսել»,­ «Արմենպրես»-­ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նշեց Մնացականյանը՝ ընդգծելով նաև, որ հայկական կողմը սպառազինության որեւէ խնդիր ևս չունի, իսկ զինվորի ոգին բարձր է: «Զինվորի ոգին բարձր է, քանի որ վստահում է սպառազինությանը, եթե չհավատար, ոգին բարձր չէր լինի»,-­ ասաց Լեւոն Մնացականյանը՝ նշելով, որ ամեն ինչ վերահսկելի է:




Լրահոս