
“Ազատագրենք հուշարձանը օլիգարխներից” քաղաքացիական նախաձեռնությունը այսօր ժամը 13-ին նախատես էր բողոքի ակցիա անցկացնել Երևանի “Փակ շուկայի” (“Ծածկած շուկա”) մոտ, սակայն նախքան նրանց ժամանելը այնտեղ էին եկել մեծ քանակությամբ մարդիկ, ովքեր բարձրախոսներով վանկարկում են՝ “Սամվել Ալեքսանյան, բարերար”, ,”բացում”:
Նշենք, որ մասնակիցների թիվը բավական մեծ է, բերվել են մեծ թվով ցուցապաստառներ, որոնց վրա գրված է՝ “Ոչ վարձու ընդդիմադիրներին, այո՝ աշխատանքին”, նրանք ակտիվիստներին կոչ են անում հեռանալ։
Ոստիկանությունը փորձում է կարգավոր փողոցի երթևեկությունը, քանի որ ակցիայի մասնակիցները դուրս են եկել մայթից դեպի փողոցի երթևեկելի մասի։