Գառնու դիտարանը վերանորոգման գործընթացում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 29-ին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ համակարգի մասնագետները, “Ճանապարհ” ճանապարհաշինարարական ընկերության, ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետի Միներալոգիայի, պետրոլոգիայի և երկրաքիմիայի ամբիոնի, ինչպես նաև դիտարանի աշխատակիցները միասին աշխատանքային շրջայց կատարեցին Գառնու դիտարան:
Այցի ընթացքում աշխատանքային խումբը տեղում զննեց Գառնի գյուղից մինչև դիտարան տանող (շուրջ 3 կմ երկարությամբ) ճանապարհը` ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելու համար: Աշխատանքային խմբի անդամներն ուսումնասիրեցին 3-հարկանի մասնաշենքի սենյակները, ինչի արդյունքում շենքի հատակագիծը մշակվեց` նախընտրություն տալով ստորաբաժանումների աշխատանքային սենյակների առավել արդյունավետ դասավորվածությանը:
Մասնագետներն ուսումնասիրեցին դեռևս ԽՍՀՄ տարիներին դիտարանի սարքավորումների համար կառուցված սենյակների և լաբորատորիաների ժամանակակից սարքերի տեղադրման պահանջներին համապատասխանության հարցը:
Մասնաշենքերի վերանորոգման հարցը քննարկելիս հատկապես մեծ ուշադրություն դարձվեց ՀՀ ԱԻՆ համակարգում աշխատող հաշմանդամություն ունեցող անձանց համար համապատասխան պայմաններ ստեղծելու խնդրին։
Դիտարանում կգործեն սեյսմաանալիտիկ և կենսաբանական լաբորատորիաներ, ճգնաժամային կառավարման տարածքային կենտրոն, գրադարան, հանդիպումների սրահներ, սեմինարների դահլիճ և այլն:
Վերանորոգումից հետո Գառնու դիտարանը դառնալու է տարածաշրջանային նշանակության և միջազգային չափանիշներին համապատասխան խոշոր գիտահետազոտական կենտրոն, որտեղ կկազմակերպվեն նաև միջազգային գիտաժողովներ ու տարբեր աշխատանքային քննարկումներ:




Լրահոս