Նյու Ջերսիի օկրուգներից մեկում վաճառվել Է ԱՄՆ-ում առավել մեծ ժողովրդականություն վայելող վիճակախաղերից մեկի՝ Powerballի շահող տոմսը՝ 429,6 միլիոն դոլարի ջեքփոթով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են վիճակախաղի պաշտոնական ներկայացուցիչները:
Այդքան խոշոր գումարի տեր դարձած բախտավոր մարդու անունն առայժմ հայտնի չԷ: Առկա տեղեկություններով՝ բաղձալի տոմսը ձեռք Է բերվել նահանգի մայրաքաղաք Թրենթոնի գերշուկաներից մեկում: Վիճակախաղի պայմաններով՝ շահումը բաժին կհասնի նրան, ով ճիշտ կգուշակի հինգ սպիտակ գնդերի, ինչպես նաեւ մեկ կարմիր գնդի համարները, որն Էլ կրում Է Powerball անվանումը:
Բոլոր վեց համարները ճիշտ որոշելու շանսերը կազմում են մոտավորապես մեկը 292 միլիոնի դիմաց: Powerball վիճակախաղն անցկացվում Է 44 նահանգներում, Կոլումբիայի ֆեդերալ օկրուգում, ԱՄՆի Վիրգինյան կղզիներում եւ Պուերտո Ռիկոյում: Տոմսի գինը 2 դոլար Է: Դրանց վաճառքից ընդհանուր հասույթը հասնում Է մի քանի միլիարդ դոլարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: