Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել Է կառուցողական երկխոսության օգնությամբ Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու անհրաժեշտության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Կարծում եմ, որ մեզ անհրաժեշտ Է նորմալացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, այսօր մեր հարաբերությունները փակուղում են, կարծում եմ, որ մենք պետք է դուրս գանք այդ փակուղուց, բայց… ոչ ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարցում փոխզիջումների հաշվին, այլ առավելագույն կառուցողականության շնորհիվ»,- հայտարարել Է Կվիրիկաշվիլին:
Դրա հետ մեկտեղ վարչապետը համարժեք է համարել Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեի հայտարարությունն այն մասին, որ ապագայում հնրավոր է իր հանդիպումը Ռուաստանի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ: