Ազատ դեմոկրատներ կուսակցության շնորհավորական ուղերձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
1991թ. սեպտեմբերի 2-ը պատմական և շրջադարձային օր է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և ողջ հայության համար։
Այդ օրը Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանի խորհուրդների համատեղ նիստում միաձայն ընդունվեց Հռչակագիր ԼՂՀ հռչակման մասին, ինչն էլ հետագայում ամրապնդվեց ժողովրդական հանրաքվեով։ Այդ օրն արցախցին ապացուցեց, որ ունի կամք և ձգտում կերտելու սեփական պետությունը, լինելու ազատ և անկախ։ Արցախցին ապացուցեց, որ ինքը տե՛ր է իր ինքնորոշման իրավունքին։
Անկախության 22 տարիների ընթացքում ԼՂՀ ժողովուրդն աշխարհին ապացուցել է սեփական պետություն ունենալու և զարգացնելու իր վճռականությունն ու իրավունքը։ Այսօր ԼՂՀ–ում մեծանում է անկախության սերունդը, որն ամուր կանգնած է իր հողի վրա և պայքարում է իր պետությունում ժողովրդավարության զարգացման համար։
Ազատ դեմոկրատներ կուսակցությունը շնորհավորում է արցախցիներին և համայն հայությանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ։ Սա բոլորիս տոնն է, քանզի ԼՂՀ անկախության համար պայքարել է ողջ հայությունը` ԼՂՀ 22–ամյա անկախությունը մեր բոլորիս հաղթանակն է։ 
Մենք վստահ ենք, որ արյան և մաքառումի գնով ձեռք բերված ԼՂՀ անկախությունը արժանանալու է միջազգային ճանաչման`լիահույս ենք, որ արցախցին և ողջ հայությունը կհասնեն նաև այդ բաղձալի հաղթանակին։ 
Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն




Լրահոս