Ինչու է Շիրակի մարզպետը Գյումրու թիվ 3 դպրոցի տնօրենին նկատողություն տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ Շիրակի մարզպետարանը ապրիլի 14-ին աուդիտ է անցկացրել «Գյումրու մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 3 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ում: Արդյունքում հայտնաբերել է խախտումներ եւ թերություններ: Մեզ հաջողվեց պարզել, որ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, հաշվի առնելով իրականցված համապատասխան աուդիտի արդյունքները, ապրիլի 29-ին վերոնշյալ դպրոցի տնօրեն Տիգրան Գուլյանին աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար հայտարարել է նկատողություն:

Բացի այս, մարզպետը դպրոցի տնօրեն Գուլյանին հանձնարարել է մեկասմյա ժամկետում վերացնել արձանագրված խախտումներն ու թերությունները: Խնդրի առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց Գյումրու թիվ 3 հատուկ դպրոցի տնօրեն Տ. Գուլյանի հետ եւ հետաքրքրվեց՝ համաձա՞յն է մարզպետի կողմից իրեն հայտարարած նկատողության հետ, թե՞ ոչ: Հարցին ի պատասխան տնօրենն ասաց. «Ինչո՞ւ ոչ: Իհարկե: Արձանագրված թերությունները մեկ ամսվա ընթացքում կվերցվեն. մայիսի 25-ին մարզպետի տված ժամանակը լրանում է, եւ մինչ այդ խախտումները կվերացնենք»:

ArmLur.am-ը տնօրենից հետաքրքրվեց նաև, թե կոնկրետ ի՞նչ խախտումներ եւ թերությունններ են արձանագրվել աուդիտի արդյունքում: Պարզվեց, որ խախտումներն ու թերությունները կապված չեն դպրոցի սննդի, խոհանոցի եւ ֆինանսական մասի հետ: «Խոհանոցում ամեն բան իդեալական է: Ճաշացանկում՝ նունպես: Ուղղակի մատենավարության մեջ մի քանի թերություններ կային, եւ դրանք կապված էին հոգեբանների, հատուկ մանկավաժների եւ փոխտնօրենի աշխատանքի հետ»,- ներկայացրեց դպրոցի տնօրեն Գուլյանը:




Լրահոս