Մայիսի 13-ից մեր երկրին արևադարձային տաք հոսանքներ կմոտենան, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը Երևանում կհատի +30 աստիճանի սահմանագիծը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Մասնավորապես, սպասվում է օդի ջերմաստիճանի 3-5 աստիճանով բարձրացում:
«Եթե այս օրերին ջերմաստիճանը +22+24 աստիճանի սահմաններում է ապա մայիսի 13-ին Երեւանում այն կմոտենա +30-ի: Այդուհանդերձ, օդերևութաբանները շարունակում են իրենց կանխատեսումներում տեղումների և հատկապես կարկուտի հավանականություն տեսնել»,- շարունակեց Սուրենյանը` հավելելով, որ անկայուն եղանակը պահպանվելու է, և հատկապես մայիսի 11-12-ին երեկոյան ժամերին բոլոր մարզերում սպասվում է անձրեւ և ամպրոպ, առանձին հատվածներում` նույնիսկ կարկուտ: