Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանն ու Զավեն Անդրիասյանը շախմատի համաժամանակյա սեանս են անցկացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաքի մանկական զբոսայգու ճեմուղիներից մեկում, Հաղթանակի և խաղաղության օրվա առիթով, շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամներ, օլիմպիական չեմպիոններ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանն ու Հայաստանի չեմպիոն, մինչև 20 տարեկան շախմատիստների աշխարհի չեմպիոն Զավեն Անդրիասյանը համաժամանակյա խաղի սեանս են անցկացրել:

Ինչպես «Արմենպրես»-­ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 30 խաղատախտակների վրա համաժամանակյա սեանսին մասնակցել են Հայաստանի առաջնությունների մասնակից մինչև 12 տարեկան երեխաները, որոնցից շատերը նաև աշխարհի և Եվրոպայի առաջնությունների են մասնակցել:

Փոքրիկ շախմատիստները նշել են, որ իրենց համար հայկական շախմատի «հսկաների» հետ մրցելը մեծ պատիվ ու նաև բացառիկ հնարավորություն է` հմտությունները կատարելագործելու տեսակետից: Հավաքականի շախմատիստները իմաստուն խաղի մեր վաղվա օրը համարվող երեխաներին պաշտպանությունից հարձակման անցնելու, դիրքային գրոհներ կազմակերպելու և խաղային մարտավարական մի շարք այլ հմտություններ էլ են բացատրել: Վարպետ շախմատիստները խոստացել են համաժամանակյա նման խաղի անցկացումը դարձնել ավանդական:




Լրահոս