Օգոստոսի 30-ին Աղավնաձորի ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության “Արի տուն” 2013թ. ծրագրի 8-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին և մասնակիցներին ողջունեցին ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, նախարարության աշխատակիցներ, գուսան Հայկազունի երգչախումբը, սփյուռքահայ երեխաների ծնողներ, Եվրատեսիլ մանկական երգի մրցույթի մասնակից Դալիթան, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Ծրագրի այս փուլին մասնակցում էր շուրջ 150 պատանի և երիտասարդ աշխարհի 9 երկրից՝ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Լեհաստանից, Իրաքից, Սիրիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Ռուսաստանից, Վրաստանից: Ութերորդ փուլին միացել էր նաև “Հայրենադարձների ինտեգրման ծրագրի” շրջանակներում Հայաստանում գտնվող սիրիահայ և իրաքահայ ընտանիքների երեխաները:
“Արի տուն” ծրագրի բոլոր փուլերով Հայաստան է ժամանել 950-ից ավելի մասնակից՝ աշխարհի 35 երկրից: