
Մայիսի 9-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել էՍտեփանակերտում կայացած Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի մասնակիցների հետ։
Իր խոսքում ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից ԼՂՀ դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով ադրբեջանա–ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ստեղծվածիրավիճակը։
Կարեն Միրզոյանը նաև անդրադարձել է ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացին, տարբեր բնագավառներում միջազգայինհամագործակցության հաստատմանը և զարգացմանը։ ԼՂՀ արտաքին գործերի նախարարը դրական է գնահատել Հայ Դատի կառույցներիհետևողական ջանքերը՝ ուղղված Արցախի շահերի պաշտպանությանը և խթանմանը։
Այնուհետև Կարեն Միրզոյանը պատասխանել է ներկաների հարցերին ԼՂՀ արտաքին քաղաքական խնդիրների,տարածաշրջանային զարգացումների, Հայաստան–Արցախ–Սփյուռք համագործակցության վերաբերյալ։