
Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսով քննարկել են Սիրիան:
Ուշադրության կենտրոնում են եղել Ռուսաստանի և ԱՄՆ-ի` որպես Սիրիայի աջակցության միջազգային խմբի անդամների ջանքերը այդ երկրում հակամարտության կարգավորման ուղղությամբ:
Քնարկվել են նաև միջազգային հարցեր, ներառյալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրները: