ԱԱԾ-ն «թիրախավորե՞լ է» «հանցախմբի» գործով կալանավորին. «Իրավունք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրավունք» թերթը  գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, ԱԱԾ-ն կրկին դիմել Է Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարան՝ հայտնի զինված խմբի շրջանակներում կալանավորված Գառնիկ Մարգարյանի խափանման միջոց կալանավորումը երկարացնելու համար։ Նույն տեղեկությունների համաձայն դատական նիստը տեղի կունենա այսօր։ Վերոհիշյալ լուրը մեզ հետ զրույցում հաստատեց նաև Գառնիկ Մարգարյանի փաստաբան Հովիկ Արսենյանը՝ հույս հայտնելով, որ հնարավոր Է իր պաշտպանյալի խափանման միջոցը այսօր ոչ թե երկարացվի, այլ փոխվի՝ ստորագրությամբ ազատ արձակվի»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս