Յունիբանկը VEGA խանութների ցանցի հետ համատեղ հայտարարել է նոր շահավետ ակցիայի մասին: Այսուհետ, Յունիբանկի միջոցով, խանութում կատարված ապառիկ գնումների դեպքում VEGA խանութը վարկի մայր գումարի 5 ամսվա մարումները կիրականացնի հաճախորդի փոխարեն: Ակցիան կգործի մինչև 2016թ.-ի մայիսի 15-ը:
Վարկավորումն իրականացվում է 24 ամսով` U-Technics և U-Home վարկատեսակների միջոցով, որոնց մանրամասն պայմաններին կարող եք ծանոթանալ www.unibank.am կայքի «Սպառողական վարկեր» բաժնում: