
Այսօր՝ մայիսի 10-ին, Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում կկայանա «Եվրատեսիլ 2016»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը: Այսօր հանդես կգա Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը, ում փորձերը համերգից առաջ փայլուն են եղել և ընդունվել բուռն ծափողջյուններով:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին տեղի էր ունեցել «Եվրատեսիլ 2016»-ի կարմիր գորգի հանդիսավոր արարողությունը, որտեղ ևս մեր ներկայացուցիչը փայլեց: