Օրեր առաջ ԵՄ-ի դեմ խիստ հայտարարությամբ հանդես եկած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փոշմանել է եւ մեղմ հայտարարություն է արել։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է ԵՄ-ի հետ հարաբերություններից՝ շեշտելով, թե Թուրքիան 50 տարի սպասում է ԵՄ դռան մոտ։ «Հուսով եմ, որ ԵՄ-ն խոսքերին տեր կկանգնի, վիզաների ազատականացման հարցում համաձայնությունը ուժի մեջ կմտնի եւ Թուրքիայի՝ ԵՄ մտնելու հարցում դրական քայլեր կարվեն»,- ասել է Էրդողանը։
Նշենք, որ օրեր առաջ Թուրքիայի նախագահը խիստ էր արձագանքնել ԵՄ-ի կողմից Թուրքիային ուղղված զգուշացումներին՝ ասելով. «Կներես, մենք մեր ճանապարհով գնում ենք, դու էլ քո ճանապարհով գնա»։