Տիգրան Սարգսյանն այցելել է Նիկոլ Դումանի տուն-թանգարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն շարունակվում է: ՀՀ կառավարության ղեկավարն այցելել է ազգային հերոս Նիկոլ Դումանի տուն-թանգարան: ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի ուղեկցությամբ Տիգրան Սարգսյանը շրջել է տուն-թանգարանով, ծանոթացել ազգային մեծ հերոսի կյանքն ու գործունեությունը ներկայացնող ցուցանմուշներին: Այնուհետև վարչապետն իր գրառումն է կատարել տուն-թանգարանի հուշամատյանում, որտեղ նշել է. “Պետք է արժանին մատուցել և գնահատել բոլոր այն մարդկանց ժառանգությունը, ովքեր հայ ազգի ինստիտուցիոնալ հիշողության ամրապնդման գործում ներ են դրել իրենց մեծ լուման: Նիկոլ Դումանի տուն թանգարանը հենց այդպիսի մի վայր է, որը մենք պարտավոր ենք պահպանել և թողնել մեր հետագա սերունդներինե: ՀՀ վարչապետի այցը ԼՂՀ շարունակվում է:    




Լրահոս