Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի զորահանդեսն «արժեցել» է մոտ 300 մլն ռուբլի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի Կարմիր հրապարակում այս տարվա շքերթի անցկացման համար հայտարարված տենդերների արժեքը, 2015 թվականին Հաղթանակի 70-ամյակի տոնակատարության համեմատ, նվազել է մոտ երեք անգամ:

Լրատվամիջոցի տվյալներով՝ Հաղթանակի օրվա պատվին Կարմիր հրապարակում միջոցառումների անցկացման համար հայտարարված տենդերների ընդհանուր գումարը կազմել է 295,7 միլիոն ռուբլի:

Նշվում է, որ մայիսյան տոներին Հաղթանակի օրվա տոնակատարության ծախսերն ավելացել են ավելի քան 85 միլիոն ռուբլիով: Ապրիլի 30-ի տվյալներով՝ տենդերների ընդհանուր գումարը կազմել է 210 միլիոն ռուբլի, սակայն ավելի ուշ պետական գնումների կայքում հայտնվել են այլ տենդերներ, որոնք ավելացրել են Մայիսի 9-ի համար ծախսված գումարը:

Չնայած դրան՝ 2015 թվականի ռազմական շքերթի ծախսերը կազմել են 810 միլիոն ռուբլի, գրում է РБК-ն:




Լրահոս