Կիրակի երեկոյան 55 տարեկան հասակում սրտի կաթվածից հանկարծամահ է եղել կոմպոզիտոր, խմբավար, “Արեւներ” մանկապատանեկան խմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Արմեն Դիվանյանը: Իր 55 ամյակը նա տոնել էր ընդամենը օրեր առաջ`օգոստոսի 24-ին:
Խմբավարը երկար տարիներ աշխատել է երեխաների հետ: 1981թ. հիմնադրել եւ ղեկավարել է “Առվակ” վոկալ-գործիքային մանկական անսամբլը: 1996թ.-ից ղեկավարել է Ազգային Ռադիոյի պետական “Արեւիկ” մանկապատանեկան անսամբլը: 2007թվականին Դիվանդյանի ղեկավարությամբ “Արեւիկի” սաները Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում առաջին անգամ ներկայացրեցին Հայաստանը “Մանկական Եվրատեսիլում” եւ գրավեցին երկրորդ պատվավոր տեղը: