
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ:
«Mirror»-ը հայտնում է, որ 27-ամյա ֆուտբոլիստին չի գոհացրել այն, որ դորտմունդցիները նրան առաջարկում են երկարաձգել պայմանագիրը՝ առանց հրաժարագին սահմանելու:
Հաղորդվում է, որ Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը մտադիր է օգտվել ստեղծված իրավիճակից ու ամռանը կիսապաշտպանին պայմանագիր առաջարկել: