
Բրյուսելում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու Ադրբեջանի արտգործնախարարի հանդիպում դեռ չի պլանավորվում: Այս մասին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Իհարկե, ես և իմ ֆրանսիացի ու ռուս գործընկերները կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել: Մենք պարբերաբար շփման մեջ ենք՝ բանակցությունների կարևորությունն ընդգծելու համար և համակողմանի խաղաղ համաձայնագրի հասնելու նպատակով»,- նշել է Ուորլիքը:
Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, թե համանախագահների հետ հանդիպումը կարող է կայանալ ընթացիկ ամսվա կեսերին: