Անելիք բանկ ՓԲԸ վարչության նախագահը աշխատանքից ազատվելու դիմում է գրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Անելիք Բանկ” ՓԲԸ Խորհուրդը ընդունել է Բանկի Վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանի դիմումն աշխատանքից ազատվելու վերաբերյալ` Հայաստանի Բանկերի Միության նախագահ ընտրվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են “Անելիք բանկից”: “Սույն թվականի մայիս ամսից ստանձնելով ՀԲՄ նախագահի պաշտոնը` ես երկտեղում էի “Անելիք Բանկ” ՓԲԸ վարչության նախագահի և ՀԲՄ նախագահի պաշտոնները: Հայաստանի Բանկերի Միության Խորհրդի նիստում որոշում էր կայացվել մեծացնել Բանկերի Միության դերը և նշանակությունը: Նման պարագայում 2 պաշտոններին զուգահեռ ղեկավարելը բավական դժվար և, ինչու չէ, անհնարին է: Հաշվի առնելով վերը նշվածը` ես որոշում կայացրեցի մնալ միայն Հայաստանի Բանկերի Միության նախագահե,- նշեց ՀԲՄ նախագահ Սամվել Ճզմաչյանը: Նույն օրը կայացած Բանկի Խորհրդի նիստում Բանկի Վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Բանկի Վարչության նախագահի տեղակալ Բաբիկ Նաջարյանը: 




Լրահոս