«Հրազդան-ցեմենտ»-ին արտոնություններ տալու հարցը կքննարկվի արագացված ռեժիմով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ արտահերթ նիստում հաստատվեց աշխատանքների ընթացակարգը: Ըստ այդմ` մի շարք օրենքների նախագծերի քննարկումը կանցկացվի հատուկ կարգով (երկրորդ ընթերցմամբ քննարկումն առաջին ընթերցմամբ ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում անցկացնելու):

Բացի այդ, ընդունվեց նաև «ՀՐԱԶԴԱՆ-ՑԵՄԵՆՏ» փակ բաժնետիրական ընկերությանը հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին» (Կ-1000-06.05.2016-ՏՀ-010/0) օրենքի նախագծի քննարկման հատուկ կարգի (երրորդ ընթերցմամբ քննարկումն երկրորդ ընթերցմամբ ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում անցկացնելու) հարցը:

Հիշեցնենք, որ այս օրինագիծը նապորդ քառօրյայում տապալվեց, և կառավարությունը ստիպված երկրորդ անգամ այն ուղարկեց Ազգային ժողով:




Լրահոս