
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ իրենք ի սկզբանե դեմ են եղել կուտակային համակարգին:
«Ուզում եմ վերլուծել կառավարության տրամաբանությունը: Կարո՞ղ եք տեղեկանք տրամադրել՝ կուտակային հիմնադրամները քանի՞սն են, ի՞նչ ծավալների կապիտալ են կառավարում, արդյոք նման հետաձգումը չի՞ վնասի ներդրողների բիզնես-պլաններին, որոնք ինչ-որ հաշվարկներ են արել: Արդյոք դա չի՞ բերի պետության կողմից նրանց նկատմամբ պարտավորությունների չկատարման»: