Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել են ռադիացիոն, քիմական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի ստորաբաժանման զինծառայողների պարապմունքները՝ վեցերորդ սերնդի արդի հետախուզական քիմիական մեքենաների (ՌԽՄ-6) կիրառմամբ:
ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ պարապմունքները մեկ շաբաթվա ընթացքում տեղի կունենան «Կամխուտ» զորավարժարանում՝ բարձրլեռնային տեղանքի (ծովի մակերեւույթից 1,5 կիլոմետր բարձրության) պայմաններում՝ փորձառու հրահանգիչների ղեկավարությամբ, որոնք ընթացիկ տարվա ապրիլին հատուկ պատրաստություն են անցել օկրուգի ուսումնական կենտրոնում:
Ուսուցման ընթացքում զինծառայողները կուսումնասիրեն ճառագայթումային, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության արդի մեքենաների մարտավարական-տեխնիկական, ընթացային եւ հատուկ բնութագրերը:
ՌԽՄ-6 արդի զրահամեքենաները, որոնք ռուսական ռազմակայանի սպառազինությունը համալրել են ընթացիկ տարվա սկզբին, այս ամռանը «Կամխուտ», «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարաններում եւ «Էրեբունի» ռազմական օդանավակայանում կմասնակցեն մարտավարական եւ մարտավարական-հատուկ վարժանքների: