ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՔԾ-ում շարունակվում է ԱԺ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի առանձնազրույցն ապօրինի գաղտնալսելու եւ համացանցում հրապարակելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Հիշեցնենք, որ այդ սկանդալը բացահայտվել էր 2012թ. դեկտեմբերին, եւ, փաստորեն, այս ութ ամիսների ընթացքում ՀՔԾ-ին այդպես էլ չի հաջողվում հայտնաբերել մեղավորներին: Երեկ, «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան, ՀՔԾ-ից տեղեկացրին, որ իրենք ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ԱՄՆ իրավապահներին միջնորդություն են ներկայացրել` «Google INC» եւ «Youtube LLC» կազմակերպություններից համապատասխան օգտատերերի գրանցման վերաբերյալ տվյալներ ստանալու նպատակով: Սակայն միջնորդության պատասխանն առ այսօր չեն ստացել: «Մինչ այս պահը կատարված քննչական եւ օպերատիվ հետախուզական գործողություններով հնարավոր չի եղել պարզել հանցագործությունը կատարած անձին»,-ասված է ՀՔԾ պատասխանում:




Լրահոս