Բունդեսթագի կողմից հայկական թեզերի ընդունումը բացասական ազդեցություն կունենա Թուրքիա-ԵՄ գործընթացի վրա. Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Թանջու Բիլգիչը hայտնել է, որ Գերմանիայի խորհրդարանի (Բունդեսթագ) կողմից Հայոց ցեղասպանության ընդունումը կազդի երկու երկրների հարաբերությունների վրա, հայտնում է Ermenihaber-ը:

Ինչպես նշում է թուրքական «Star» թերթը, ԱԳՆ-ը խոսնակն ընդգծել է, որ գերմանական խորհրդարանի կողմից «հայկական թեզերը» պաշտպանող որոշման ընդունումը բացասական ազդեցություն կունենա Թուրքիայի՝ ԵՄ ինտեգրացիոն գործընթացի վրա, որին երկու երկրներն էլ մեծ կարևորություն են տալիս:

Նշելով, որ հետևում են բանաձևի շուրջ ծավալված գործընթացին՝ Բիլգիչը հայտարարել է, որ այնուամենայնիվ, իրենց համար երրորդ երկրիների խորհրդարաններում պատմությունը քաղաքականացնելու ջանքերը որևէ իմաստ չեն կրում: Ըստ Բիլգիչի՝ այդ ջանքերը ավելի են խորացնում խնդիրը:

«Ցեղասպանությունն այն հարցը չէ, որը քաղաքական նպատակներով շահարկվի: Առանց այդ էլ Թուրքիան այդ հարցը բազմակողմանիորեն ուսումնասիրելու համար պատմության համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկ էր արել»,- նկատել է Բիլգիչը՝ տեղեկացնելով որ իրենց այս դիրքորոշման մասին հայտնել են գերմանացի գործընկերներին:

Արտգործնախարարության խոսնակը կարծում է, որ Բունդեսթագը պետք է հետևի Եվրոպայի մարդու իրավունքների դատարանի՝ Դողու Փերինչեքի գործով 2015թ. հոկտեմբերի 15-ին կայացրած վճռին և քայլերի ձեռնարկի այդ ուղղությամբ:

Բիլինչի համոզմամբ՝ եթե որոշումն ընդունվի, Գերմանիայում բնակվող թուրքերը և  Թուրքիան շատ լուրջ կարձագանքեն: «Մենք ակնկալում ենք, որ Գերմանիայի խորհրդարանը կառաջնորդվի ողջամտությամբ և տրամաբանությամբ»,-եզրափակել է Բիլգիչը:




Լրահոս