
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն այսօր մեկնել է Գերմանիայի դաշնային հանրապետություն:
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները` հղում կատարելով ԱԳՆ մամուլի ծառայությանը, ըստ որի` այցը պաշտոնական բնույթ է կրում:
Այցի ընթացքում ծրագրված է Մամեդյարովի հանդիպումները գերմանացի իր գործընկեր Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի եւ այլ պաշտոնական անձանց հետ:
Գերմանիան այս տարի նախագահում է ԵԱՀԿ-ում: