«Կա միայն մեկ տարբերություն խելագարի և իմ միջև. ես խելագար չեմ». այսօր Սալվադոր Դալիի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1904 թվականի մայիսի 11-ին է ծնվել իսպանացի գեղանկարիչ, քանդակագործ, ռեժիսոր, գրող և սյուրռեալիզմի հիմնադիրներից Սալվադոր Դալին:

Դալիի թատրոն-թանգարանը գտնվում է Իսպանիայի Ֆիգուերաս քաղաքում։ Սալվադոր Դալին իրագործում է իր վաղեմի երազանքը՝ զետեղելով արվեստի իր բացառիկ նմուշները իր իսկ ծննդավայրի Հին թատրոնի շենքում։ Թանգարանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1974 թվականին։ Հատկանշական է, որ թատրոնը վերանվանվում է Տոռե Գալատեյա՝ ի հիշատակ Դալիի վաղամեռ կնոջ՝ Գալաի անունով։

Կառույցի ամենագրավիչ մասը՝ թափանցիկ, ցանցային կառուցվածքով գեոդեզիական գմբեթը՝ աչքի ընկնող ճարտարապետության մի մասն է, որն այսօր հանդիսանում է թե՛ թատրոնի, և թե՛ Ֆիգուերասի խորհրդանիշը։ Դալիի Թատրոն-Թանգարանը, որի ճարտարապետն է Էմիլիո Պերես Պիներոն, բոլորի ուշադրությունն է գրավում ալ կարմիր պատերի երկայքով տեղակայված հսկա սպիտակ ձվերի շարանով։ Մեծ արվեստագետ Սալվադոր Դալիի մարմինն իր իսկ ցանկությամբ հանգչում է գլխավոր ցուցասրահում, հատակի տակ, որպեսզի մարդկային շփումն ընդմիշտ մնա վարպետի հետ։




Լրահոս