
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ծանոթացել է պանամական օֆշորային փաստաթղթերին, որտեղ կան նաև հայերի անուններ: Սակայն լրագրողների հետ զրույցում նա հայտնեց, որ այդ անուններն իրեն ծանոթ չեն:
«Բացի Միհրան Պողոսյանից, այլ պաշտոնյայի անուն չեմ տեսել: Ես գիտնականի հետ ինչ գործ ունեմ… քանի դեռ դատարանը չի ապացուցել այս կամ այն մարդու մեղավորությունը, այդ մարդն անմեղ է: Պետք է հարգենք անմեղության կանխավարկածը, իհարկե, բոլոր նրանք, ովքեր խախտել են օրենքը, անկախ անունից, պետք է պատժվի», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում