«Մի քանի ամիս առաջ ես հանձնարարել էի հանրապետության կառավարությանը միջոցներ ձեռնարկել, որպեսզի ոչ մի լավ սովորող ուսանող սոցիալական պայմանների պատճառով չզրկվի կրթություն ստանալու իր իրավունքից»:
Այդ իսկ պատճառով էլ երեւի բուհերի վարձավճարները բարձրանում են, որպեսզի բոլոր լավ սովորող եւ սոցիալապես անապահով ուսանողներն աստիճանաբար զրկվեն կրթություն ստանալու իրենց իրավունքից: Անշուշտ, գերադասելի կլինի, որ Ս. Սարգսյանը ոչ մի հանձնարարական էլ չտա, թե չէ ամեն անգամ տեսնում ենք արդյունքը: Իսկ ամենազավեշտալին այն է, որ կրկին ներկայացվում է խեղաթյուրված իրականությունը, կարծես մենք ապրում ենք մի այլ Հայաստանում, իսկ Ս. Սարգսյանն ու նրան շրջապատողները՝ բոլորովին ուրիշ երկրում՝ «ապահով Հայաստանում», որտեղ իշխանությունները մտածում են ժողովրդի մասին: