ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Համաձայն չեմ այն կարծիքի հետ, որ ոստիկանները գործել են օրենքից դուրս Կոմիտաս 5 հասցեում… ոստիկանի պնդմամբ ինքը նման բան (աղջկա վզին հպվել) չի արել: Այդ պահին փորձել են ոստիկանի ուսադիրները պոկել, եւ նա էլ առաջ է եկել… իսկ տեսանյութերը չեմ դիտել»:

Վալերի Օսիպյան «Նյուզ»

Վերջին ժամանակներում ՀՀ ոստիկանությունը սկսել էր մեկ-մեկ ընդունել իր սխալները, եւ նույնիսկ որոշ ոստիկաններ հեռացվում էին աշխատանքից: Բայց կարծես թե այդ ժամանակներն անցնում են, եւ հիմա կրկին ցուցաբերվում է բացահայտ ցինիզմ: Չէ՞ որ տեսանյութում եւ լուսանկարներում պարզից էլ պարզ երեւում է, որ տվյալ ոստիկանը հպվել է աղջկա վզին, դա առավել քան ապացույց է, եւ այդքանից հետո ասել, թե նման բան չի եղել, տեսանյութն էլ չեն տեսել, սիրուն չէ: Եթե Վալերի Օսիպյանն այդ աղմկահարույց տեսանյութը նույնիսկ չի էլ տեսել, այդ դեպքում ի՞նչ գործ ունի իր պաշտոնում:




Լրահոս