Հայաստանը և Ռուսաստանը ռազմակավարական գործընկերներ են և պետք է շարունակեն զարգացնել երկկողմ փոխգործակցությունը: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, խոսելով ՌԴ դեսպանատան աշխատակցի այն հայտարարության մասին, ու ռուսական զենքը չի հասնի Արցախ, քանի դեռ այն Հայաստանի կողմից չի ճանաչվել:
«Այս տարիների ընթացքում բոլոր խնդիրներով հանդերձ Ռուսաստանն է եղել այն երկիրը, որը շատ լ;ուրջ չափաբաժնով և մատչելի պայմաններով Հայաստանին սպառազինություն է տրամադրել: Քարտուղարը չի որոշում, ես իր խոսքերն այլ կերպ եմ հասկացել», – նշեց նա:
Անդրադառնալով դեսպան Իվան Վոլինկինի հայտարարությանը , Շարմազանովը մեկնաբանեց այնպես, որ գոնե այս պահին Ռուսաստանը զենք չի վաճառում Ադրբեջանին: «Չեմ կարող ասել՝ շարունակելու է, թե ոչ: Ռուսաստանն անկախ պետություն է», – հավելեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում