Գագիկ Բեգլարյանը հանդիպեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մասնաճյուղի նորանշանակ տնօրեն Շեյն Ռոզենթալին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մայիսի 10-ին հանդիպեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մասնաճյուղի նորանշանակ տնօրեն Շեյն Ռոզենթալին:

Նախարարը շնորհավորեց Շեյն Ռոզենթալին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնեց, որ նրա հետ համագործակցությունը նույնպես արդյունավետ կլինի։

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) համաֆինանսավորմամբ հիմնանորոգվող միջպետական (Մ6) Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման  շուրջ 90 կմ ընդհանուր երկարությամբ հիմնական տարանցիկ մայրուղու շինարարությանը:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը կարևորեց նման ծրագրերում հայկական ճանապարհաշինական ընկերությունների մասնակցությունը և նշեց, որ ճանապարհը կառուցելու համար հայտարարվող միջազգային մրցույթներին կարևոր է, որ անպայման մասնակցեն նաև տեղական շինարարական կազմակերպությունները։ Նախարարը ընդգծեց, որ նրանց ներգրավումը ծրագրում կնպաստի Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացմանը:

Շեյն Ռոզենթալին նույնպես կարևորելով նախարարի առաջարկը  նշեց, որ այդ ուղղությամբ քննարկումները կշարունակվեն։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նա ընդգծեց, որ ԱԶԲ հայաստանյան գրասենյակի և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության միջև ձևավորված կառուցողական և ակտիվ համագործակցությունը կշարունակվի նաև հետագայում:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն




Լրահոս