Հայ բռնցքամարատիկները հավաքականի մարզիչ Արման Հարությունյանի գլխավորությամբ մեկնել են Խաբարովսկ` մասնակցելու մայիսի 11-16-ը կայանալիք միջազգային մրցաշարին:
Խաբարովսկում Հայաստանը կներկայացնեն 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 69 կգ քաշային Գոռ Երիցյանը, 81 կգ քաշայիններ Արսեն Հայրապետյանն ու Արման Հովիկյանը եւ 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը:
Կշռման արարողությունն ու մեկնարկային մենամարտերը տեղի կունենան այսօր:
ՀԲՖ մամուլի ծառայություն