Հնդկաստանի 70­-ամյա բնակչուհին առաջին անգամ մայր է դարձել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հնդկաստանի 70­ ամյա բնակչուհին կյանքում առաջին անգամ մայր Է դարձել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»­ը, մայիսի 10-­ին հայտնել Է Bangkok Post թերթը: Նորաթուխ մայրը հայտարարում Է, որ իրեն չափազանց ծեր չի համարում մայրանալու համար:

Նրա խոսքով՝ իր կյանքը հենց այժմ Է լիարժեք դարձել: Նշվում Է, որ Դալժինդեր Քաուրը «առողջ ու պնդակազմ» որդուն ծնել Է դեռ ապրիլի 19­ին, սակայն այդ մասին միայն այժմ Է հայտնի դարձել: Ծնվելիս մանկիկը կշռել Է 2 կիլոգրամ: Քաուրան կարողացել Է հղիանալ արհեստական բեղմնավորման շնորհիվ: Քաուրը եւ նրա 79­ամյա ամուսինն արդեն 46 տարի Է՝ ամուսնացած են: Նրանք վաղուց Էի երազում երեխայի մասին, սակայն զույգի մոտ չԷր ստացվում փոքրիկ ունենալ: Այդ ժամանակ Էլ նրանք որոշեցին դիմել Հարիանի նահանգի ընտանիքի եւ վերարտադրման պլանավորման կենտրոն: Նորաթուխ ծնողները երջանիկ են եւ շնորհակալ են Աստծուն իրենց ընտանիքի համալրման համար,- նշում Է հրատարակությունը:

Նշվում Է, որ Քաուրը «լի Է Էներգիայով», նա ինքն Է զբաղվում երեխայով, իսկ ամուսինը նրան ակտիվորեն օգնում Է: Թերթը նշում Է, որ սա արդեն առաջին դեպքը չԷ Հնդկաստանում, երբ կինը ծննդաբերում Է այսքան ուշ տարիքում Այսպես, 2008 թվականին առաջին անգամ մայր Էր դարձել ՈՒթար­Փրադեշի նահանգի 72­-ամյա հնդկուհին, հաղորդել է «Ինտերֆաքս»-­ը:




Լրահոս