
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում մեկնարկեց «Եվրատեսիլ» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը: Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը ելույթ է ունենալու յոթերորդ համարի ներքո:
Այս տարի «Եվրատեսիլ»-ին կմասնակցեն 43 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթի այս տարվա կարգախոսն է Come together (Միավորվենք):
Այսօր հանդես են գալու 18 երկրի ներկայացուցիչներ հետևյալ հաջորդականությամբ՝ Ֆինլանդիա, Հունաստան, Մոլդովա, Հունգարիա, Խորվաթիա, Նիդերլանդներ, Հայաստան, Սան Մարինո, Ռուսաստան, Չեխիա, Կիպրոս, Ավստրիա, Էստոնիա, Ադրբեջան, Մոնտենեգրո, Իսլանդիա, Բոսնիա և Հերցեգովինա, Մալթա:
Առաջարկում ենք մրցույթի ընթացքին հետևել ուղիղ եթերում` այստեղ