
Մայիսի 10-ին, ժամը 13.23-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ «Պայտաձև» ամրոցի մոտակայքում ականանման առարկա է նկատվել: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:
Պարզվել է, որ 102-րդ ռազմաբազայի մոտակայքի «Պայտաձև» ամրոցի տարածքում հայտնաբերվել է 1 հակատանկային Y-TM 57 M տեսակի ուսումնական ական առանց պայթուցիչի: Ականը տեղափոխվել է Գյումրու Մուշի ՈԲ: