ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ՎԻՃԱԿ
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է Հունաստանի Մակեդոնիա եւ Թրակիա վարչական տարածքներից ՀՀ տարածք մանր եղջերավոր կենդանիների (ոչխար, այծ), դրանցից ստացված բոլոր տեսակի մթերքների, հումքի (կաշի, մորթի, բուրդ, խոզան) եւ սերմնահեղուկի ներմուծումը: Հայտնի է, որ այդ շրջաններում կարանտին է հայտարարվել ծաղիկ հիվանդության պատճառով: Արգելքը կգործի մինչեւ կարանտինի չեղյալ հայտարարելը:
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ
ՀՀ ՊՆ տվյալներով՝ օգոստոսի 26-ի երեկոյան Ադրբեջանի ԶՈՒ-ն հերթական անգամ խախտել է հրադադարը: Կրակել են Տավուշի մարզի Այգեձոր եւ Չինարի գյուղերի հայկական դիրքերի ուղղությամբ: Ըստ ՊՆ-ի` կրակոցները կատարվել են դիպուկահարի զենքից: Նշենք, որ 7 ամիսների ընթացքում Ադրբեջանն ավելի քան 7960 անգամ խախտել է ԼՂ եւ Հայաստանի հետ հրադադարի ռեժիմը: Մոտ 1240 անգամ ադրբեջանական կողմը կիրառել է դիպուկահար զենք, մոտ 410 անգամ՝ խոշոր տրամաչափի սպառազինություն, այդ թվում՝ մոտ 260 անգամ խոշոր տրամաչափի դիպուկահարային: