
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում շարունակվում է «Եվրատեսիլ» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը: Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը քիչ առաջ հիանալի ելույթ ունեցավ:
Հիշեցնենք, որ այս տարի «Եվրատեսիլ»-ին կմասնակցեն 43 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթի այս տարվա կարգախոսն է Come together (Միավորվենք): Առաջարկում ենք դիտել Իվետա Մուկուչյանի ելույթը:
Հավելենք, որ «LoveWave» երգը հեղինակել են Լևոն և Լիլիթ Նավասարդյանները, խոսքերի համահեղինակներ՝ Իվետա Մուկուչյան, Սթեֆանի Քրաթչֆիլդ: Երգչուհու ոճով զբաղվել է Կիվերա Նայնոմիսը:
Մրցույթին ուղիղ եթերով կարող եք հետևել՝ այստեղ