«Եվրատեսիլ-2016» մրցույթի կազմակերպիչները որակազրկել են Ռուսաստանի ժյուրիի անդամներից մեկին: Այդ մասին հայտնում է «ՏԱՍՍ»-՝ հղում անելով շվեդական SVT հեռուստաալիքին:
Համաձայն աղբյուրի տվյալների, ՌԴ-ի ժյուրիի անդամներից մեկը գլխավոր փորձերից մեկի ժամանակ նկարահանել է ժյուրիի աշխատանքը և մեկնաբանել Նիդերլանդների և Հայաստանի ներկայացուցիչների ելույթները: Այդ տեսագրությունը հայտնվել է սոցիալական ցանցերում: Ժյուրիի այդ անդամի ձայնը հաշվի չի առնվի:
Հավելենք, որ ժյուրիի այդ անդամը երգչուհի Անաստասիա Ստոցկայան է: Անձամբ երգչուհին նշել է, որ իր արարքը կանոնակարգի խախտում չի համարում: