
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ավարտվեց «Եվրատեսիլ-2016» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը: Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանն ուղղակի փայլուն ելույթ ունեցավ և հաղթահարեց կիսաեզրափակչի արգելքը: Եզրափակիչ փուլ անցան հետևյալ երկրների ներկայացուցիչները՝ Ադրբեջան, Ռուսաստան, Նեդերլանդներ, Հունգարիա, Խորվաթիա, Ավստրիա, Հայաստան, Չեխիա, Կիպրոս և Մալթա:
Նշենք, որ երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 12-ին, իսկ հաղթողի անունը պարզ կդառնա մայիսի 14-ին։
Հիշեցնենք, որ այս տարի «Եվրատեսիլ»-ին կմասնակցեն 43 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթի այս տարվա կարգախոսն է Come together (Միավորվենք): Հավելենք, որ հայկական պատվիրակության անդամները դահլիճում նստած էին Հայաստանի և Արցախի դրոշները ձեռքներին: Առաջարկում ենք ևս մեկ անգամ դիտել Իվետա Մուկուչյանի հիանալի ելույթը: