
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ինչ ժամկետներում է անցկացվում ծառայողական քննությունը, եւ որ պահից է հաշվվում այդ ժամկետը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ծառայողական քննությունն անցկացվում է մեկամuյա ժամկետում, որը հաշվվում է քննություն անցկացնելու մաuին խորհրդի կողմից որոշում ընդունելու պահից: Եթե տարբեր ժամկետներում ծառայողական քննության միեւնույն կողմերի կամ միեւնույն կարգապահական խախտման վերաբերյալ տարբեր կողմերի ներկայացրած դիմումների կապակցությամբ ծառայողական քննության նյութերը խորհրդի որոշմամբ միացվում են, ծառայողական քննության անցկացման մեկամսյա ժամկետը հաշվվում է այդ ծառայողական քննության կողմերի դիմումների հիման վրա ծառայողական քննություն անցկացնելու մասին խորհրդի կողմից ավելի վաղ ընդունված որոշման պահից:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանում հստակ նշված է կարգը, թե ինչ ժամկետներում պետք է քննությունն անցկացնել: Մնում է, որ մարդիկ հնարավորինս զերծ մնան անցանկալի իրավիճակներից ու գործեն այնպես, որ ծառայողական քննության կարիք չլինի: