Ինչպե՞ս կարող է զինված ուժերը գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ չունենալ. ինչի՞ն է սպասում Սերժ Սարգսյանը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ երկու շաբաթ առաջ՝ ապրիլի 26-ին, Սերժ Սարգսյանը պաշտոնանկ արեց միանգամից երեք բարձրաստիճան գեներալների՝ ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանին, որը նաեւ փոխնախարարի պաշտոն էր զբաղեցնում, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանին եւ ՀՀ ԶՈՒ կապի զորքերի պետ-կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանին: Այլ պայմաններում այս պաշտոնների թափուր մնալը գուցե տարակուսանքի տեղիք չտար:

Սակայն չհայտարարված պատերազմի պայմաններում ՀՀ ԶՈՒ կարեւորագույն պաշտոնների թափուր մնալը, մեղմ ասած, տարակուսելի է. ինչպե՞ս կարող է ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ չունենալ այսօր: «Ժողովուրդ»-ը փորձեց Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանից պարզել, թե ՀՀ ԶՈՒ ղեկավար պաշտոններում նշանակումներ չկատարելու պատճառները որոնք են: «Իր լիազորությունների շրջանակներում նախագահը կկատարի համապատասխան նշանակումներ»,- պատասխանեց պարոն Հակոբյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս