
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, տևական ժամանակ ձգված ՀԱՊԿ ակադեմիայի կառուցումը, չնայած նրան, որ ՀՀ կառավարությունը ոչ մի ֆինանսական աջակցություն չի ցուցաբերել, մոտենում է ավարտին և մոտ ժամանակներս կսկսի գործել։ Ասում են՝ ժամանակին ՀԱՊԿ երկրները (հատկապես Ղազախստանն ու Բելառուսը) պայքարել են այդ ակադեմիան իրենց մայրաքաղաքներում ունենալու համար, և Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանից մեծ ջանք է պահանջվել, որպեսզի այն բերվի Հայաստան։
Հօգուտ Հայաստանի որոշման կայացմանը նպաստել են Բորդյուժա-Պատրուշև-Արթուր Բաղդասարյան հարաբերությունները։ Հիշեցնենք, որ ակադեմիայում պատրաստվելու են ռազմական ոլորտի կադրեր, բայց Հայաստանի համար կարևոր է լինելու «Տիեզերական հետազոտությունների և մոնիթորինգի» կենտրոնը, որի պայմանագիրն արդեն կնքված է, ուսուցման ծրագրերն իրականացվելու են «Ռոսկոսմոսի» հետ համատեղ և այն լինելու է բացառիկը տարածաշրջանում»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։