«Ոսկե փեսայի» հետագա ճակատագիրն այդքան էլ միանշանակ չէ. Կոտայքի մարզպետը պաշտոնա՞նկ կարվի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը արդեն մի քանի օր է՝ աշխատավայրում գրեթե չի լինում: Այս հանգամանքով պայմանավորված նրա ենթակաների եւ հրազդանցիների շրջանում լուրեր են սկսել շրջանառվել այն մասին, որ մարզպետն առաջիկայում պաշտոնանկ կարվի: Նույնիսկ նշում են, թե նրան ինչ պաշտոնի են նշանակելու, ըստ այդ լուրերի՝ Գուլոյանին տեղափոխելու են «Գազպրոմ-Արմենիա»: «Ժողովուրդը»-ը երեկ փորձեց Կոտայքի մարզպետարանից ճշտել Կարապետ Գուլոյանի՝ այլ աշխատանքի տեղափոխվելու մասին լուրերը, սակայն մեզ պատասխանեցին, որ իրենք ոչ մի տեղեկություն չունեն եւ հրաժարվեցին այլ հարցերի պատասխանել:

«Գազպրոմ-Արմենիայից» եւս հետաքրքրվեցինք Գուլոյանին իրենց մոտ պաշտոն տալու հնարավորության մասին: Այստեղից էլ հավաստիացրին, որ այդ լուրերը հերյուրանք են ու իրականության հետ ոչ մի կապ չունեն: Մի խոսքով, մեկ բան ակնհայտ է՝ «ոսկե փեսայի» հետագա ճակատագիրն այդքան էլ միանշանակ չէ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս