“Հրապարակ” թերթը ներքին մի շարք խնդիրների շուրջ զրուցել է ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի հետ։ Փակ շուկայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ պատգամավորը մասնավորապես, նշել է.
Այստեղ շահերի խնդիր կա՝ բնակչության մի մասի համար ավելի կարեւոր է հուշարձանի տեսքը պահպանել, մյուսի համար ավելի կարեւոր են ուտիլիտար խնդիրները։ Իշխանության խնդիրը կայանում է նրանում, որ երկուսի խնդիրները բալանսի բերի, էդ բալանսը լինում է բանակցությունների ու բարի կամքի դեպքում, եթե չի լինում բարի կամքը, ինչ ուզում ես արա՝ հաչողը հաչալու է։
Բայց պարտադի՞ր էր ճարտարապետական կոթողի ոչնչացման գնով աշխատատեղ ստեղծել։
Ես չեմ ուսումնասիրել, ես ինձ չեմ համարում դրա մասնագետը, ես ոչ ճարտարապետ եմ, ոչ էլ առեւտրի մասնագետ։ Հիմա դա արվում է…”,- մեջբերում է “Հրապարակը” (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):