Արթիկ» ՔԿՀ-ում լարված իրավիճակ է. պետն ու դատապարտյալները բախվել են իրար. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արթիկ» ՔԿՀ լարված իրավիճակ է:

…«Ժողովուրդ»-ը ահազանգ ստացավ, որ Արթիկի քրեակատարողական հիմնարկում կալանավայրի ղեկավարների եւ դատապարտյալների միջեւ միջադեպ է տեղի ունեցել: Մեզ հասած լուրերի համաձայն՝ Արթիկի ՔԿՀ պետ Արտյոմ Մխոյանը,  նրա տեղակալը, անվտանգության աշխատակիցը վիճաբանել են ՔԿՀ-ի դատապարտյալներ Արման Խալաթյանի, Գարիկ Սապոյանի, Գեւորգ Մկրտչյանի հետ: ՔԿՀ-ում խոսակցություններ կան, որ միջադեպը սկսվել է այն բանից, որ ՔԿՀ ղեկավարությունը նրանց հանձնարարական է տվել, ինչը հրաժարվել են կատարել տղաները:

Իրավիճակն այն աստիճանի է բարդացել, որ նշյալ դատապարտյալները, փակվելով խցում, փորձել են ինքնավնասել իրենց»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս