“”Ժողովուրդ”-ի խմբագրություն ահազանգած Սյունիքի մարզի բնակիչները պատմեցին, որ իրենք աշխատում են գործարար Սիլվա Համբարձումյանին պատկանող Լիճքի Սիփանի մեկ հանքավայրում ու ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստանում։ Մեր զրուցակիցները վրդովված նշեցին, որ իրենք վտանգավոր աշխատանք են կատարում, սակայն վաստակած գումարի մասին չեն կարողանում պարզաբանում ստանալ ղեկավարությունից։ “Ժողովուրդ”-ը երեկ՝ ողջ օրվա ընթացքում, չկարողացավ կապվել գործարար Սիլվա Համբարձումյանի հետ, քանի որ նա համառորեն չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին ու հաղորդագրություններին։ Ու այդպես էլ մեզ անհասկանալի մնաց Համբարձումյանը փող չունի, թե որոշել է “քցել” մարդկանց”,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: