ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Լոնդոն (Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն)՝ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի 25-րդ հոբելյանական ամենամյա ժողովին մասնակցելու նպատակով:
Այցի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հանդիպել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի նախագահ պարոն Սումա Չակրաբարտիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր:
Հավելենք նաև, որ Վաչե Գաբրիելյանը Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի 25-րդ հոբելյանական ամենամյա ժողովի շրջանակներում 2 համաձայնագիր է ստորագրել:
Առաջինը՝ «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագիրն է 14.6 մլն եվրո, երկրորդը՝ «Գյումրու քաղաքային ճանապարհներ. Տրանշ Ա»` 2.56 մլն եվրո արժողությամբ:
Համաձայնագրերի միջոցներով նախատեսվում է Գյումրի քաղաքի ճանապարհների հիմնանորոգման և քաղաքի փողոցների արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներ իրականացնել:
ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն